Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Արա Գյուլերի մասին պատմող ֆիլմը՝ Վաշինգտոնի կինոփառատոնում

Արա Գյուլերի մասին պատմող ֆիլմը՝ Վաշինգտոնի կինոփառատոնում
20.01.2016 | 14:16

Ստամբուլահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի մասին պատմող «Ստամբուլի աչքը» վավերագրական ֆիլմը այս տարվա մարտին կներկայացվի Վաշինգտոնի կինոփառատոնում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը: Ֆիլմի առանցքում Գյուլերի նախապատրաստումն է լուսանկարների ցուցահանդեսին, աշխատանքների ընտրությունը և լուսանկարչի մտորումներն իր արխիվների ապագայի մասին: Աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրող Արա Գյուլերին անվանում են «Ստամբուլի աչք», «Ստամբուլի լուսանկարիչ»: Նրա լուսանկարչական աշխատանքները գտնվում են աշխարհի մի շարք թանգարաններում, մասնավոր և ազգային հավաքածուներում:

Դիտվել է՝ 810

Մեկնաբանություններ